Նիգերիայի ափերի մոտ հայտնաբերվել է ծովահենների կողմի զավթված լցանավը` ռուսական անձնակազմով, հաղորդում է հունական «Golden Energy Management» ընկերությունը:
Ներկայումս նավը գտնվում է ծովահենների վերահսկողության տակ, որոնք, որոշ տվյալներով, մտադիր են առգրավել բեռը: Անձնակազմից ոչ ոք չի տուժել, հաղորդում է «Միր» հեռուստաընկերությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Տոգոյի ափերին ծովահենները գրավել էին հունական լցանավը` ռուսական անձնակազմով:




























