Դամասկոսի արվարձանում սպանված երեք հայերի` 49-ամյա Պետրոսի,  46-ամյա Գեւորգի եւ  22-ամյա Լեւոն Մաթոսյանի մարմիներն առայժմ  չի հաջողվել դուրս բերել հակամարտության գոտուց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Կանդահարյանը:

Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Դամասկոսի նահանգի Զամալկա բնակավայրում ենթադրաբար վեցհոգանոց  հայ ընտանիք է սպանվել, Կանդահարյանը նշեց, որ տեղեկատվությունը շատ անորոշ է եւ միանշանակ  այդ մասին չի կարելի հայտարարել:Ինչպես հաղորդել էր սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Զամալակա բնկավայրում վարձկան ահաբեկիչների կողմից քաղաքացիների խումբ է սպանվել: Մերձկառավարական «Ալ Իհբարիա»  սիրիական հեռուստաալիքը հաղորդել էր, որ զոհերի թվում նաեւ վեց հայեր կան: