«Հրապարակը» տեղեկացավ, որ ուրբաթ օրը Սերժ Սարգսյանն այցելելու է ՀՀ վճռաբեկ դատարան՝ դատավորների հետ ընդլայնված կազմով խորհրդակցություն է անելու: Այս լուրը վճռաբեկի մամուլի ծառայությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին:

Սակայն, մեր տեղեկություններով, դատական համակարգի  ներկայացուցիչներն անհանգստացած են՝ գիտակցում են, որ հանրապետության նախագահը որոշել է հերթական «կլիզման» անել հենց իրենց նստավայրում: