Սիրիայի նախագահը մեղադրել է Թուրքիային Սիրիայում արյունահեղություն հրահրելու մեջ:  Օգոստոսի 30-ի գիշերը Բաշար Ասադը հարցազրույց է տվել սիրիական մասնավոր  «Ադ Դունիա» հեռուստաալիքին:

«Թուրքիային ուղղակի պատասխանատվություն է կրում Սիրիայում արյունահեղության համար», - հայտարարել է նա:
Ասադը շոշափել է նաեւ Թուրքիա փախած սիրիացիների հարցը:

Մեկնաբանելով սիրիական բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինծառայողների փախուստն արտասահման` Ասադը նկատել է. «Փախուստը դրական գործընթաց է… Ընդհանուր առմամբ դա ազգի ինքնամաքրման գործընթաց է: Եթե սիրիացիներից որեւէ մեկը ծանոթ ունի, որն ուզում է փախչել, անկասկած,  նա պետք է համոզի վերջինիս: Փախչում են միայն թույլերը եւ վատ մարդիկ: Հայրենասերները եւ պարզապես լավ մարդիկ չեն փախչում»:

«Նրանց կանգնեցնելը ճիշտ չէ: Ճիշտ է նրանց թույլ տալ հեռանալ… Եկեք տոնենք նրանց  հեռացումը», - ավելացրել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ասադը Սիրիայում հակամարտությունը նկարագրել է որպես «տարածաշրջանային եւ գլոբալ պատերազմ» եւ հայտարարել է, որ սիրիական զորքերին ժամանակ է պետք այն հաղթելու համար: Նա ընդունել է, որ կառավարական զորքերն ավելի լավ են զինված, քան ապստամբները, սակայն ասել է, որ վերջիններս կողմն են «համառությունը եւ  ռազմավարական հնարամտությունը»:

«Մենք առաջ ենք շարժվոմ: Իրավիճակը լիովին չի հաղթահարվել: Դրա համար ժամանակ է պետք… Եթե զորքերը ցանկանային  օգտագործել իրենց ամբողջ  հզորությունը, մենք կմաքրեինք բազմաթիվ տարածքներ: Սակայն դա անընդունելի է», - հայտարարել է Ասադը:

Իր գտնվելու վայրի մասին լուրերը մեկնաբանելով` Ասադը ծիծաղել է. «Ես ձեզ հետ Դամասկոսի նախագահական պալատում եմ: Նրանց չի հաջողվել ինձ եւ սիրիացիներին վախեցնել: Յուրքանչյուր սիրիացի անհանգստանում է իր երկրի համար, դա բնական է», - հայտարարել է նախագահը: