Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել: Զոհվել է 2 մարդ, տուժել` 11-ը:

Ավտոբուսը եւ բեռնատարը բախվել են Բելեք  շրջանում` օգոստոսի 29-ին: Ավտոբուսում եղել են ռուսաստանցի 21 զբոսաշրջիկներ: Զոհվել է ռուս մեկ զբոսաշրջուհի եւ բեռնատարի վարորդը` Թուրքիայի քաղաքացի:

Ըստ ռուսական լրատվամիջոցների` վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է եղել, որը խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները եւ հանդիպակաց գոտի դուրս եկել:

Ավտոբուսում գտնվող բոլոր զբոսաշրջիկները ՌԴ-ի քաղաքացիներ են եւ «Անեքս տուր» գործակալության հաճախորդներն են:
Նման միջադեպեր Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների հետ տարեկան մի քանի անգամ են տեղի ունենում: Իսկ այս տարի գարնանը երկրում օրենք է ուժի մեջ մտել` ավտովթարների ժամանակ տեղի բնակիչներին եւ զբոսաշրջիկներին անվճար շտապօգնություն ցուցաբերելու մասին: