Արեւմտյան Նեղոսի համաճարակն ԱՄՆ-ում խլել է 66 կյանք, ընդ որում՝ մահացու դեպքերի ամենամեծ քանակը գրանցվել է Թեքսաս նահանգում, որտեղ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: 

ԱՄՆ-ում վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է հիվանդության 1600 դեպք, Թեքսասում` 733:

Վարակի փոխանցողների` մոծակների դեմ պայքարի համար բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում նաեւ Դալասում, միջատասպան պատրաստուկներ են տարածում: Թեքսասից բացի, Արեւմտյան Նեղոսի համաճարակի  հիվանդության դեպքեր են գրանցվել նաեւ Միսիսիպի, Լուիզիանա, Հարավային Դակոտա եւ Օկլահոմա նահանգներում, հայտնում է  «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Բժիշկները նշում են, որ ամենամեծ վտանգի են ենթակա 50 տարեկանից բարձր մարդիկ: