Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հյուսիսկովկասցիներին կոչ է արել ոչ մեկի ձեռքին կույր զենքի չվերածվել: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 29-ի երեկոյան` մեկնաբանելով Արեւելյան Վրաստանի իրադարձությունները, որտեղ ուժային գերատեսչությունները հատուկ գործողություն են վարում Ռուսաստանի կողմից Վրաստան ներթափանցած հանցախմբի դեմ: 

«Ուզում եմ դիմել մեր հարեւան հյուսիսկովկասյան եղբայրներին: Մենք բաց ենք մեր հարեւանների հետ բոլոր հարաբերությունների համար: Մենք Ռուսաստանի Դաշնության հետ առանց վիզայի ռեժիմ ունենք, սակայն թույլ չենք տա որեւէ գործողություն ուղղված Վրաստանի տարածքում խաղաղ բնակչության դեմ… Այդ պատճառով ցանկանում եմ դիմել` թույլ մի տվեք  ձեզ կույր զենքի տեղ օգտագործել: Մենք լավ  կրթված իրավապահ կառույցներ ունենք, եւ մենք քաղաքական կամք ունենք՝ պաշտպանելու մեր խաղաղ բնակիչներին», - հայտարարել է նախագահը, մեջբերում է «Գռուզիա օնլայնը»:

Լոպոտի կիրճում իրադարձությունները մեկնաբանելով` նախագահը նշել է, որ այնտեղ գործել է հմուտ խումբ, որը գերի է վերցրել Վրաստանի քաղաքացիների: Նա նաեւ հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ Ռուսաստանն իր խնդիրները տեղափոխի իրենց տարածք:

«90-ականներին Ռուսաստանը սեփական հակամարտությունը տեղափոխել էր Վրաստան, ինչին հաջորդել էր զինված դիմադրություն: Մենք այսօր այլ իրավիճակում ենք եւ թույլ չենք տա որ անկարգությունները եւ բռնությունը փոխանցվեն Վրաստան», - ավելացրել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը հյուսիսկովկասցիներին կոչ է արել ոչ մեկի ձեռքին կույր զենքի չվերածվել

Մենք քաղաքական կամք ունենք` պաշտպանելու մեր խաղաղ բնակիչներին...