Լոս Անջելեսի հարավային մասի Մեյն Սթրիթի նախնական դպրոցի մոտ 100-ամյա վարորդը վթարի է ենթարկել հետիոտների: Տուժել է 11 մարդ, նրանցից 9-ը երեխաներ են:

Դեպքը տեղի է ունեցել պարապմունքների ավարտից հետո: Մեքենան մթերքի կրպակի մոտ հետնամասով բախվել է  երեխաներին եւ նրանց ծնողներին: Ոստիկանությունը վարորդի գործողությունները կապել է նրա տարիքի հետ: Նշվում է, որ Քալիֆորնիայում վարորդական իրավունք ունենալու համար տարիքային սահմանափակում չկա:

Վթարի մեղավոր Փրեսթոն Քարթերը, որը սեպտեմբերի 5-ին դառնում է 101 տարեկան, հայտարարել է, որ  դժբախտ պատահարի պատճառ են դարձել իր Cadillac արգելակները, հայտնում է  NEWSru.com-ը:

Մինչդեռ 11 տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Սկզբում 4 երեխաներ  ծայրահեղ վիճակում են եղել, սակայն հետո նրանց վիճակը կայունացել է: Ըստ բժիշկների` տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: