19 մարդ է զոհվել Չինաստանում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին Սիչուան նահանգի հարավ-արեւմտյան հատվածում գտնվող Պանչժիհուա քաղաքի  «Սյաոցզյան» ածխի հանքում: Տեղի  փրկարարների տեղեկատվության համաձայն, պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը:

Պայթյունի պահին հանքում եղել են 152 աշխատող, որոնցից 38-ը հայտնվել է արգելափակված վիճակում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Անցյալ գիշեր հայտնի էր դարձել 9 մարդու մահվան մասին, իսկ այսօր  առավոտյան զոհվածների թիվը հասել է 19-ի: Դուրս բերվածներից երեքը մահացել են արդեն հիվանդանոցում:

Փրկարար աշխատանքները  դեպքի վայրում շարունակվում են: Իրավապահ մարմինները քննություն են սկսել հանքի տիրոջ նկատմամբ: