Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 11-12-ին կայցելի Բաքու: Այս մասին հայտնել են Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունից:
Էրդողանը կմասնակցի Դիվանագիտական համագործակցության միության ադրբեջանա-թուրքական խորհրդակցությանը, հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ պաշտոնական այլ անձանց հետ, հայտնում է Anadolu-ն:
Ադրբեջանից Էրդողանը կմեկնի Ուկրաինա, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ եւ ներկա կլինի Դիվանագիտական համագործակցության միության ուկրաինա-թուրքական խորհրդակցությանը: Նախատեսվում է նաեւ թուրք վարչապետի այցը Բոսնիա եւ Հերցեգովինա:




























