Օգոստոսի 29-ին Լիդո կղզում տեղի է ունեցել Վենետիկի միջազգային կինոփառատանի հանդիսավոր բացումը (Mostra Internazionale del Cinema), որն այս տարի տոնում է իր հիմնադրման 80-ամյակը:
Եվրոպայի ամենահին կինոփառատոնի բացման 69-րդ արարողությունը տեղի է ունեցել Կինոյի պալատում (Palazzo del Cinema):
Կարմիր գորգով անցել են ժյուրիի անդամները, հյուրերը եւ այս տարվա մրցակիցները, հյուրերի մեջ են եղել նաեւ մոդել Լետիցիա Կաստան, դերասանուհի Նաոմի Ուոթսը եւ Քեյթ Խաթսոնը, ով մարմնավորել է փառատոնի բացման` «ֆունդամեբտալիստ` իր կամքից անկախ» ֆիլմի գլխավոր դերերից մեկը:
Ռեժիսոր Մերի Նաիրի քաղաքական դրաման նկարահանվել է պակիստանցի Մոհսին Համիդի համանուն վեպի հիման վրա, որում պատմվում է Ուոլ Սթրիթցի երիտասարդ հաջողակ պակիստանցու մասին, ում կյանքը 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո շեշտակի փոխվում է:
Միրա Նաիլին 2001 թ-ի Վենետիկի փառատոնում արժանացել է «Ոսկե առյուծի» «Հարսանիք` անձրեւների սեզոնին» ֆիլմի համար: Այս տարի նրա ֆիլմը մրցույթից դուրս է, որին զուգահեռ Fuori Сoncorso ծրագրի շրջանակներում կցուցադրվեն եւս 14 ֆիլմ:
Մցութային ծրագրին մասնակցում են 18 ֆիլմ, այդ թվում Տակեշի Կիտանոյի, Կիմ Կի Դուկի, Տերրենս Մալիկի, Բրայան դե Պալմայի եւ Հերմոնի Կորինայի ֆիլմերը:
Մինչեւ սեպտեմբերի 8-ը տեւող կինոփառատոնը կփակի ֆրանսիացի Ժան Պիեռ Ամերիի «Մարդը, ով ծիծաղում է» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է եկել Ժերար Դեպարդիեն:
Վենետիկի 69-րդ կինոփառատոնի լավագույն ժապովենը կընտրվի ժյուրիի կողմից, որը այս տարի կգլխավորի ամերիկացի ռեժիսոր Կայքլ Մանը, ով նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ալի», «Ջոննի Դ.» ժապավենները:











