Այս տարի սեպտեմբերի 1-ից Ոստիկանությունը «Զգուշացեք, երեխաներ են» կարգախոսով ոչ թե տասնօրյակ կանցկացնի, այլ միամսյակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Միամսյակ անցկացնելու շարժառիթը նախորդ տարիների փորձն է, պատահարների վիճակագրությունը, քանի որ համոզվել են, որ հանգստից հետո տասն օրը բավական չէ ապահովել երեխաների տուն-դպրոց եւ հետադարձ անվտանգ ճանապարհը:

Օրինակ՝ նախորդ տարի տասը օրվա ընթացքում Երեւանում գրանցվել էր 6 պատահար՝ 6 վիրավորով, որոնց շարքում՝ երեխաներ, իսկ տասնօրյակի ավարտից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների քանակը ավելացել էր՝ հասնելով 25-ի:

Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մեկամսյա ծրագրին նախապատրաստվելիս ուսումնասիրել են մարզային եւ Երեւանի դպրոցների տեղանքը, անհրաժեշտության դեպքում՝ գծանշումներ են արվել կամ վերացվել, հին գծանշումներ թարմացրել են եւ այլն: Օրինակ՝ Երեւանի 40 դպրոցների մոտակայքում տեղադրվել են գծանշումներ, թարմացվել են հները: Նորիկ Սարգսյանը նշեց, որ դպրոցների մոտակայքում ամբողջ օրը կարգախմբերը պարեկություն են իրականցնելու, հատկապես՝ ուշադրության կենտրոնում են լինելու այն ժամանակահատվածը, երբ դպրոց են բերում եւ տանուն առաջին դասարանցիներին: Ծրագրին նախապատրատսվելու ժամանակ ոտսիկանության աշխատակիցները  հանդիպել են նաեւ դպրոցների տնօրենների հետ, որոնց կողմից արվել են առաջարկությունները, որոնք էլ ընդգրկվել են կազմակերպվող միջոցառումների ցանկում:

Նորիկ Սարգսյանը կոչ արեց քաղաքացիներին քայլել մայթերով, ճանապարհը անցնել սահմանված վայրերով, հետեւել լուսացույցի նշանին, իսկ վարորդներին՝ լինել ուշադիր, հատկապես՝ դպրոցների կողքով անցնելիս: Նա նաեւ զգուշացրեց, որ այն ծնողները, որոնք երեխային դպրոց կբերեն 4-5 մեքենայով եւ երեխային իջեցնելուց հետո չեն ազատի ճանապարհի բանուկ մասը, կառաջացնեն խցանումներ եւ կկատարեն խախտումներ, ապա կտուգանվեն 10-20 հազար գումարի չափով: Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի տասնօրյակի ընթացքում տասնյակ-հազարավոր տուգանքներ են եղել, եւ սովորաբար 4-5 մեքենայով երեխաներին դպրեց են բերում ոչ թե բանվորները, ուսուցիչները, այլ հիմնականում՝ պաշտոնյանենրը, որոնք եւս տուգանվում են:

Նորիկ Սարգսյանը շնորհավորեց բոլոր երեխաներին, ծնողերին, մանկավարաներին սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի օրվա կապակցությամբ՝ նրանց մաղթելով  անվտանգ երթեւեկություն, հաջողություներ ուսման մեջ: