Մեծ թվով զինված վարձկան ջիհադականներից եւ տարբեր ազգություններից կազմված Ազատ Սիրիայի բանակի գլխավոր շտաբը գտնվում է Թուրքիայի Հաթայ նահանգում։

Թուրքական մամուլում այս տեղեկությանը թերահավատորեն էին վերաբերվում, մինչ որ Ազատ Սիրիայի բանակի կայքում չհրապարակվեց հասցե եւ հեռախոսահամար։ Այս ամենը մեծ ընդվզում է առաջ բերել թուրք առաջադեմ լրագրողների շրջանում, ովքեր խիստ քննադատության են ենթարկում թուրքական իշխանություններին՝ Սիրիայում անմեղ մարդկանց արյուն թափող ջիհադականներին բարձր մակարդակով աջակցելու համար։

Ազատ Սիրիայի բանակի պաշտոնական կայքում նշվում է, որ գլխավոր բազան գտնվում է Թուրքիայի Հաթայ նահանգում եւ նշված է նաեւ հեռախոսահամար։