Վենեսուելայում հնդկացիական գյուղն այրելու հետեւանքով, ոչ պաշտոնական տվյալներով, ավելի քան 80 մարդ է զոհվել։ Յանոմամո հնդկացիներին ներկայացնող Horonami Yanomami խումբը դիմել է Վենեսուելայի կառավարությանը՝ խնդրելով պարզել Իրոթաթերի գյուղի բնակիչների մահվան հանգամանքները։
Ըստ ականատեսների` երկրի արեւադարձային անտառներում գտնվող գյուղն ամբողջովին այրվել էր: Իրոթաթերի բնակավայրն ունեցել է 80 բնակիչ: Ներկայումս հայտնի է միայն 3 ողջ մնացածների մասին:
Յանոմամոների գյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսին` Բրազիլիայի ջունգլիների մերձակայքում: Ենթադրվում է, որ ոսկի փնտրողները այրել են հնդկացիների համայնքի տունը, հայտնում է rbc-ն:
Ողջ մնացածներն իրենց ցեղակիցների ոչնչացման մեջ մեղադրում են հարեւան Բրազիլիայի հանքափորներին, իբր նրանք կրակոցներ, պայթյուններ եւ ուղղաթիռի ձայն են լսել, որոնք բրազիլիացիները երբեմն կիրառում են տարբեր բեռներ փոխադրելու համար:
Իսկ հարձակման պատճառ եւ Իրոթաթերիի, եւ Horonami Yanomami-ի բնակիչները համարում են այն փաստը, որ համայնքի որոշ ներկայացուցիչներ «յանոմամո կանանց փրկել են» հանքափորներից:
Վենեսուելայի իշխանությունները դեռեւս պաշտոնապես չեն հաստատել հնդկացիների վախճանվելու տեղեկությունը, սակայն հայտնել են, որ կսկսեն դեպքի հետաքննությունը: Նախկինում յանոմամոները բողոքում էին, որ ոսկի որոնողները ցանկանում են զավթել իրենց հողերը:
Նշենք, որ հնդկացիները խանգարում են ոչ միայն վենեսուելացի ոսկի որոնողներին, այլեւ բրազիլական իշխանություններին: 2010 թվականի ապրիլին Ամազոնի տեղաբնիկները խոստացել էին կռվել սպիտակների դեմ, եթե նրանք սկսեն «Բելու-Մոնտի» ՀԷԿ-ի շինարարությունը:


























