«Վարձքի» յուրաքանչյուր համար ընդգրկում է այնպիսի նյութ, որը երբեւե արծարծված չի եղել: Այս մասին այսօր` օգոստոսի 30–ին հրավիրված ասուլիսին ասաց հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարպետյանը: 

Նրա խոսքով, «Վարձք»-ի 7-րդ համարում առանցքային է 2 նյութ: Նախ տիեզերքից կատրված լուսանկարն է Վերին եւ Ներքին Ագուլիսներում, որոնք արդեն մշակութաթափ է արվել:

Իսկ Հանդեսի հաջորդ նյութը նվիրված է Մրենի տաճարին, որը 7-րդ դարի եկեղեցի է եւ գտնվում է Հայաստանի սահմանին շատ մոտ, Ախուրյան գետի մոտակայքում:

«Դեռեւս 2006թ-ից եկեղեցում ամբողջ հարավային ճակատը փլվել էր: Մրենի տաճար այցելել չի կարելի, քանի որ կա զինվորական պահակակետ, որ ոչ ոք չայցելի: Մինչդեռ եկեղեցում վիհեր են փորել եւ ակնհայտ է` գանձախույզները կամ ինչ-որ մարդիկ երկար ժամանակ աշխատել են այդտեղ: Եւ ստացվում է, որ այդ կերպ տաճարի քանդումը իրականացնողների նկատմամբ աչք են փակել: Սա ցույց է տալիս, որ Մրենի տաճարի կործանումը պետականորեն հովանավորված է: Թուրքիայի կառավրությունը զուռնա-դհոլով աշխարհի ականջն է գցում, որ վերականգնել է Աղթամարի վանքը, բայց կործանում է Մրենի վանքը»,- ահազանգեց Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանի ահազանգեց նաեւ, որ Հայաստանում կան վերականգնված հուշարձաններ, որ տեսնելիս ասել են` երանի մոտիկ չգային: Օրինակ Արցախում Հադրութի շրջանի «Գտիչ» վանքի շինարարական աշխատանքները, որը բարեբախտաբար դադարեցրել են եւ վերականգնումը հանձնել մեկ այլ շինարարական կազմակերպության:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի