Ռուսաստանի նախագահին  կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդում կստեղծվի օպերատիվ բաժանմունք, որի մասնագետները կստեղծեն հատուկ շարժուն խմբեր` ազգամիջյան բախումները կանխելու նպատակով:

Խորհրդի նիստի ժամանակ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային 5 խումբ ստեղծելու մասին: Խմբերը մի քանի ուղղությամբ են տեղաբաշխվել` միգրացիայի հարցերով, ազգամիջյան հարաբերությունների  ներդաշնակության հարցերով, ազգամիջյան բախումների զգուշացման հարցերով եւ օրինապահության հարցերով:

«Իզվեստիայի» տվյալներով` Ազգամիջյան հարաբերությունների խորհուրդը կղեկավարեն Մոսկվայի տան Ազգերի հանրային խորհրդի ղեկավար Վլադիմիր Զորինը, ՌԳՆ-ի Էթնոլոգիայի եւ Անթրոպոլոգիայի ինստիտուտի  տնօրեն Վալերի Տիշկովը, Ռուսական ակադեմիայի Ազգային, դաշնային եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավար Վյաչեսլավ Միխայլովը:

Խմբերի աշխատանքի մեջ կներառվեն նաեւ ազգամիջյան  հարաբերությունների մասնագետներ, տարբեր ինստիտուտներից հրավիրված փիլիսոփաներ, քաղաքագետներ, սոցիոլոգներ` իրենց  գաղափարներով եւ հարցի տարբեր մոտեցումներով, ինչը կօգնի ռազմավարության մշակման գործընթացին: