Կապանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Արթուր Աթայանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանը:
Վերջինիս խոսքով, այսօր` օգոստոսի 30-ին, ժամը 18-ին ավարտվում է ինքնաբացարկ ներկայացնելու վերջնաժամկետը, եւ Աթայանը այսօր ներկայացրել է դիմումը:
Նշենք, որ Արթուր Աթայանը ՀՅԴ անդամ է եւ 2008-ից ղեկավարում էր Կապանը:
Այժմ Կապանում մնացել է մեկ թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, ով էլ հաստատապես կդառնա քաղաքապետ:




























