Հանրապետական թեկնածու Միտ Ռոմնիի թիկնապահը ինքնաթիռի զուգարանում մոռացել է իր ատրճանակը:
Դեպքը տեղի է ունեցել Ռոմնիի ֆոլրիդայից Ինդիանապոլիս մեկնման չվերթի ժամանակ: Զենքը գտել է նախագահի թեկնածուին ուղեկցող CBS News-ի թղթակիցը: Լրագրողը ատրճանակի մասին հայտնել է ինքնաթիռի անձնակազմին, ինչից հետո հայտնաբերվել է զենքի տերը` ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակից, Ռոմնիի թիկնապահներից մեկը (ABC News-ի տվյալներով , զենքը մոռացած գործակալը կին է եղել):
Զենքը լիցքավորված է եղել, թե պաշտպանիչով արգելափակված է եղել, դեռեւս չի պարզաբանվում: ABC News-ի տվյալներով, զենքը մոռացած աշխատակիցը հեռացվել է նախընտրական փուլում Ռոմնիի անվտանգության համար պատասխանատու մարդկանց ցուցակից:
Ռոմնին Գաղտնի ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ ճանապարհորդում է 2012 թ-ի փետրվարից: Անցյալ շաբաթ Գաղտնի ծառակության աշխատակիցներից թիկնապահներ են նշանակվել նաեւ նախագահի թեկնածուի կնոջ` Էննի համար:


























