Այսօր` օգոստոսի 30-ի առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում, 26 շենքի մոտ ՝ դեպի ձորի կողմը մեծ թվով ոստիկաններ են հավաքվել: NEWS.am-ի թղթակցին հաջողվել է պարզել, որ իրավապահներին ահազանգել են տեղի բնակիչները, ովքեր ձորում տղամարդու դիակ են նկատել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են մոտ 75 տարեկան մի տղամարդու, ով Ավան համայնքի բնակիչ է եղել:

Ոստիկանությունից հայտնեցին, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն: