Իրենց «Իսլամի բրիգադ» կոչած խմբավորումը Դամասկոսի մերձակա Զամալկա գյուղում էթնիկ-կրոնական հողի վրա զանգվածային սպանդ են իրագործել: Գազանաբարո սպանվածների թվում են հայտնվել նաեւ հայկական ընտանիքի 6 անդամներ` ամուսինը, եղբայրը, կինը եւ երեք երեխաները, հայտնում է «Sham Times»-ը:

Վերոնշյալ խմբավորման անդամները նրանց ուղղությամբ կրակ են բացել հենց փողոցում` անցորդների աչքի առաջ: Տեղական աղբյուրները հայտնում են, որ սպանվածները հայեր են եւ որ հանցագործությունը կանխամտածված է եղել:

Նույն ավանում գրոհայինները գրավել են մի քանի բնակելի շենքեր` սպառնալով պայթեցնել, կամ սպանել բոլոր բնակիչներին, եթե վերջիններս անմիջապես չլքեն շրջանը: Հաղորդվում է, որ բնակիչների մեծ մասը էթնիկ եւ կրանական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են (հայեր, իսմաիլիթներ  եւ այլն), ովքեր վահհաբիթների բառապաշարում  որակավորվում են որպես «լրտեսներ, տեղական իշխանությունների հետ համագործակցողներ»: Այս որակումը լայնորեն կիրառում են նաեւ այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» շրջանակներում, նշում է թերթը:

Ավելի վաղ Զամալկում ընդդիմադիր  գրոհայինների ձեռքով  սպանված 6 հայերի մահվան լուրը հաստատել են նաեեւ սիրիական «Ալ-Իխբարիա» իշխանամետ հեռուստաընկերությունը: