Ճապոնացի վարպետը շարժունակ, մարդանման, երկոտանի մեքենա է ստեղծել, որն ստացել է «Paper Robot III» կամ PR-III անվանումը։ Մեխանիզմը բավական բարդ կոնստրուկցիա, որը գրեթե ամբողջությամբ թղթից է բաղկացած։ Հեղինակը ստիպված է եղել կիրառել նաեւ փայտե մի քանի ձողեր, որոնք կազմում են «շարժիչի»՝ թղթե եւ առաձգական գոտիների մեխանիզմի հենակետերը, դրանք սարքին թույլ են տալիս քայլել։
Ըստ հեղինակի՝ամենաբարդը հավասարակշռության հասնելն էր. Ինժեները մի քանի անգամ փոխել է PR-III-ի կառուցվածքը։ Ռոբոտի ստորին վերջույթների վրա ճնշումը կատարվում է առաձգական գոտուց երկաստիճան փոխանցման միջոցով, մեխանիզմը շարժման չափազանց բարձր արագությունը նվազեցնում է անհրաժեշտ մեծության, որի դեպքում կարելի է կառավարել «ռոբոտին, հաղորդում է 3DNews-ը։
Նախագծի հեղինակն առաջարկում է PR-III-ը ինքնուրույն հավաքելու կոմպլեկտ՝ ընդամենը 3000 ճապոնական իենի դիմաց, որը մոտավորապես 1200 ռուսական ռուբլի է, գումարած առաքման գումարը: Բարդությունն այն է, որ այն հեղինակի էջում պետք է պատվիրել ճապոներենով:




























