Ճապոնական Panasonic Corp.-ը ստեղծել է աշխարհում ամենախոշոր եռաչափ դիսփլեյը՝ առանց հատուկ ակնոցի: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ, որն այսօր ստացել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ինչպես ընկերության մամուլի հաղորդագրությանը վկայակոչելով հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պլազմային նոր էկրանի անկյունագիծը 103 դյույմ է: Դիսփլեյը համալրված է նաեւ գերզգայուն վահանակով, որի օգնությամբ կարելի է կառավարել էկրանի պատկերները, մասնավորապես, փոփոխել նրա չափը եւ դիտման անկյունը: 

Panasonic-ը նախատեսում է նորույթը ներկայացնել IFA 2012 ցուցահանդեսին, որը բացվում է Բեռլինում այս շաբաթ: Ընկերությունում նշել են, որ նոր դիսփլեյը դեռեւս նախատեսված չէ խանութներոմ վաճառքի համար, սակայն ապագայում նեկայացված տեղնոլոգիաները կկիրառվեն նաեւ  Panasonic-ի հիմնական մոդելի համալրման համար: