Ոռոգման նպատակով 2012 թ. Սեւանից բաց կթողնվի 319.2 մլն խոր. մետր ջուր: ՀՀ կառավարությունն այսօր` օգոստոսի 30-ին փոփոխություն կատարեց իր նախկին որոշումներից մեկում, Սեւանա լճից բաց թողնվող ջրի ծավալն ավելացնելով 40 մլն խոր. մետրով:
Նշենք, որ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում կատարած լրացման համաձայն` 2012 թ. Սեւանա լճից թույլատրվում է վերցնել մինչեւ 320 մլն խոր. մետր ջուր: Օգոստոսի 29-ի դրությամբ արդեն իսկ բաց է թողնվել 275 մլն խոր.մետր ջուր, սակայն Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները չեն վերացել, մասամբ այն պատճառով, որ Ապարանի ջրամբարից անհնար է ջուր վերցնել:




























