Իլինոյս նահանգի Ցենտրալի փոքրիկ քաղաքի բնակիչներ Բրիջիտ եւ Բրեդլի Ջորդանները աշխարհի ամենակարճահասակ քույրն ու եղբարն են:

Այս տարի Բրին եւ Բրեդը պաշտոնապես գրանցվել են «Գինեսի ռեկորդների գրքում»`որպես աշխարհի ամենակարճահասակ քույր ու եղբայր:

Նման փոքր հասակի պատճառը օսթեոդիսպլազի երկրորդ տիպն է: Այս բացառիկ հիվանդությամբ, որը ազդում է ուղեղի եւ կմախքի ոչ նորմալ զարգացմանը, ԱՄն-ում տառապում է ավելի քան 200 հազար մարդ, հայտնում է TOPNews-ը

23-ամյա Բրիջիտը ունի 68 սմ հասակ: Պառկելու համար աղջիկը ստիպված է մահճակալի մոտ աթոռ տեղադրել:

Բրեդի 90 սմ-ոց  հասակը նրան ոչ միայն չի խանգարում  սպորտով զբաղվել, այլ նրա համար լուրջ խնդիր չի հանդիսանում:

«Բրեդլին չգիտի, թե ինչ բան է համեստությունն ու երկչոտությունը»,-պատմում է նրանց  մայրը` Քրիստի Ջորդանը,-նա միշտ աչքի է ընկնում»:

Անցյալ տարի Բրի Ջորդանը ստացել էր «Աշխարհում ամենափոքրիկ կնոջ» տիտղոսը, ճիշտ է ընդամենը մի քանի ամսով, քանի որ հետագայում տիտղոսը անցել է հնդկուհի Ջոտի Ամգեին, ում հասակը կազմում է ընդամենը 60 սմ: