Ջեյմս Բոնդի համաշխարհային օրը նշանակել են հոկտեմբերի 5-ին։
2012թ. լրանում է վարձույթում 007 գործակալի մասին ֆիլմի հայտնվելու 50 տարին։ Օրվան նվիրված միջոցառումները տեղի կունենան Լոնդոնում, որտեղ Christie`s աճուրդի տունը բարեգործական աճուրդ կկազմակերպի, ինչպես նաեւ Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում։
Բացի դրանից, հոկտեմբերի 5-ին Ամերիկայում առանձին հեռուստաալիք կբացվի, որը կհեռարձակի միայն սուպեր գործակալի մասին ֆիլմերը: Այն կաշխատի ընդամենը մեկ ամիս, հաղորդում է РСН-ը:
Ջեյմս Բոնդի մասին առաջին կինոնկարը վարձույթում հայտնվել է 1962 թվականի հոկտեմբերի 5-ին: Ներկայումս ավարտվում է 007 գործակալի մասին 23-րդ ֆիլմի նկարահանումը:




























