Թուրքիայի Ինեգյոլի շրջանում անհավատալի դեպք է տեղի ունեցել։ Տրակտորի տակ ընկած երեխային ոչինչ չի պատահել։ Նա իրեն թափ է տվել եւ կրկին վազել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Ինեգյուլում, 6-ամյա Էնես Յըլմազը խաղացել է հոր աշխատավայրի դիմաց, երբ անզգուշությամն պատճառով հայտնվել է շարժվող տրակտորի եւ կցասայլակի անիվների տակ։
Երեխան, ում վրայով անցել էր տրակտորի 3 անիվ, վեր է կենում եւ շարունակում վազել։ Անցորդները մոտենում են երեխային եւ համոզվում, որ նրան վրա նույնիսկ թեթեւ քերծվածք չկա։
Երեխայի հոր աշխատատեղի մուտքի մոտ դրված անվտանգության տեսախցիկը նկարահանել է տեղի ունեցածը։


























