Օգոստոսի 30-ին Բաքվի քարոզչամեքենայի կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Ֆիզուլու ուղղությամբ ադրբեջանական բանակը դիմակայել է հայկական զինված ուժերի գրոհը եւ վերջինիս պատճառել կորուստներ (2 զոհ եւ մի քանի վիրավոր), ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
ՊԲ Լրատվության եւ քարոզչության բաժնից հայտնեցին, որ Արցախի զինված ուժերը պահպանում են հրադադարի ռեժիմը եւ վստահորեն իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:




























