Կիեւում մահացած են գտել Ռուսլան Բագմուտին`վճարովի ցույցերի եւ այլ միջոցառումների նշանավոր կազմակերպչին:

«Ուկրաինական պրավդան»` վկայակոչելով ՆԳՆ-ի շրջանային վարչությանը, հայտնում է, որ բագմուտը մահացել է 16-րդ հարկից ընկնելու հետեւանքվ: Սոցիալական կայքերում տեղեկություն է հայտնվել այ մասին, որ տղամարդը «աստիճաններից ցած է նետվել անհայտ հանցագործների կոմից»:

Բագմուտը Ուկրաինայում հայտնի էր որպես իշխանամետ ակցիաների կազմակերպիչ, որոնց համար վճարովի զանգված էր հավաքվում: Մասնավորապես նա համագործակցում էր շրջաններում կառավարող կուսակցության ներկայացուցչի` Օլոգ Կալաշնիկովի հետ, ով համակարգում էր նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի դեմ ակցիաները` վերջինիս դատական լսումների ժամանակ: