Բելառուսի ՊԱԿ-ի աշխատակիցները ջարդել են «Վկոնտակտե» սոցիալական կայքի ամենախոշոր ընդդիմադիր խմբի էջը եւ ձերբակալել են այն համակարգողներին:
Ջարդվել են «Զզվեցրել է մեզ այս Լուկաշենկոն» խմբի (մոտ 37 հազար օգտատեր) եւ «Միայն ՇՈՍ» խմբի (ավելի քան 15 հազար օգտատեր) էջերը, հայտնում է «Խարտիա-97»-ը:
Նախնական տվյալներով ձերբակալվել են Պավել Եվտախեեվը, Անդրեյ Տկաչեւը, Ռոման Պրոտասեւիչը եւ եւս մի քանի մարդիկ:
Եվտախեեւի մայրը պատմել, թե ինչպես են բռնել որդուն. «Որդուս կալանավորել են եւ առգրավվել են նրա համակարգիչը: Լսել եմ, թե ինչպես են նրանք ստիպում որդուս հայտնել բոլոր գաղտնաբառերը»:




























