Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան միջազգային «Ղրիմ Մյուզիք Ֆեսթ» – 2012-ի ընթացքում ցնցել է բոլորին։ Երգչուհին բեմ է դուրս եկել արտասովոր կարճ զգեստով, որն ի ցույց էր դնում երգչուհու սլացիկ ոտքերը։
Միջազգային «Ղրիմ Մյուզիք Ֆեսթ» – 2012 երաժշտական փառատոնը մեկնարկել է օգոստոսի 29-ից եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 31-ը։ Ալլա Պուգաչովան փառատոնի մուսան եւ գաղափարական ոգեշնչողն է։
Փառատոնի հյուրերը հիացած են եղել դեկորացիաների մակարդակով. եռաչափ էկրան-տրանսֆորմերներ, բեմադրող երեք ռեժիսոր։
Սակայն հանդիսատեսին ամենից շատ ապշեցրել է Ալլա Պուգաչովան: Նա բեմ, է դուրս եկել հիասքանչ հանդերձանքով՝ ավանդական անձեւ զգեստը փոխարինելով մարմինն ընդգծող հագուստով, որին կնախանձեր նույնիսկ 15-ամյա դպրոցական աղջիկը, հայտնում է dni.ru-ն:
Բոլոր քրոնիկներն անմիջապես նկատել են, որ Պուգաչովան հերթական անգամ նիհարել է եւ փոխել իմիջը: Պրիմադոննան բարակ ոտքերը ցուցադրել է սեւ զուգագուլպաներով, հագին մուգ գույնի կոշիկներ են եղել:











