Վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան, «Սպասիր ինձ» հաղորդաշարի անփոփոխ հաղորդավար Իգոր Կվաշան: Այդ մասին հայտնել են «Առաջին ալիքի» մամուլի ծառայությունից:
Հայտնի հաղորդավարը, ով «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից էր, մահացել է այսօր, ժամը 17-ին:
Իգոր Կվաշան ծնվել է 1933թ. փետրվարի 4-ին, Մոսկվայում: 1957թ. Կվաշային հրավիրել են «Սովրեմեննիկ» նորաբաց թատրոն: Գալինա Վոլչեկի եւ Օլեգ Եֆրեմովի հետ նա դարձավ թատրոնի հիմնադիրներից մեկը:
Կվաշան խաղացել է հիսունից ավելի ներկայացումներում, նույնքան ֆիլմերում, այդ թվում` «Հանրապետության հարստությունը», «Նույն այդ Մյունհաուզենը», «Մարդը Կապուցինների փողոցից», «Երեքի սրտերը»:




























