Ռուսաստանի մայրաքաղաքի ոստիկանները ձերբակալել են հանրահայտ Parliament օղու արտադրող «Parliament group» ընկերության համասեփականատեր Յուրի Մանիլովին։

«Росбалт» գործակալության տվյալներով՝ Մանիլովին, ինչպես նաեւ մեկ այլ ձերբակալված «Parliament group»-ի համահիմնադիր Սերգեյ Կուպրիանովին, կասկածում են խարդախության մեջ։ Նրանք անօրինական կերպով ձեռք են բերել գործի քննությամբ անունը չբացահայտված ընկերության արժեթղթեր։ Որոշ տվյալների համաձայն, Կուպրիանովը նաեւ հարուստ հանցավոր անցյալ ունի. նա համարվում է 1990-ականների Լուբերցիի հանցավոր խմբավորման պարագլուխներից մեկը։

Գործակալության տեղեկություններով՝ այս գործով նաեւ կասկածվում է ռուսաստանյան հանցավոր շրջանակում լավ հայտնի Մարկ Միլգոտինը՝ Մարիկը, ով համարվում է «օրենքով գողեր» Յապոնչիկի եւ Սլիվայի ընկերը։ Սակայն Միլգոտինին չեն ձերբակալել, քանի որ վերջինիս առողջականը ծանր է, եւ այժմ հիվանդանոցում բուժում է ստանում։

Նշենք, որ Մանիլովի եւ Կուպրիանովի ձերբակալման մասին պաշտոնապես չի հայտարարվել։