Ատլանտյան օվկիանոսում` Յան Մայեն կղզու շրջանում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռեյկյավիկից 940 կմ եւ Գրենլանդիայից 400 կմ հեռավորության վրա, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումը գրանցել է երեւանյան ժամանակով ժամը 17.43-ին, հիպոկենտրոնը գնվել է  8 կմ խորության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: