Կանայք ընդհանուր առմամբ ավելի հաճախ են երջանկության զգացողություն ունենում, քան տղամարդիկ:  Ամերիկացի գիտնականների` «Progress in Neuro-Psychopharmacology & Biological Psychiatry»-ում հրապարակված ուսումնասիրության համաձայն`  հայտնաբերվել է այն գենը, որը կանանց ուղեղում պատասխանատու է նեյրոնեդիատորների պարունակության համար:  Հեղինակներն այն անվանել են «կանացի երջանկության առաջին գենը»:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են 193 կանանց եւ 152 տղամարդկանց ԴՆԹ-ները: Պարզվել է, որ իրենեց ավելի շատ երջանիկ են զգացել այն կանայք, որոնց մոտ համապատասխան գենը ցածր ակտիվություն է  դրսեւորել: Իսկ տղամարդկանց մոտ երջանկությունը կապված չէ տվյալ գենի ակտիվության հետ, քանի որ տեստոստերոնն արգելափակում է նրա դրական ազդեցությունը: