Շուրջ 12 հազ. օտարերկրացիների շրջանում անցկացված հարցման արդյունքներով` ամենաէլեգանտ ճանպարհորդներ են ճանաչվել իտալացիները: Ըստ արդյունքների ` «նրբաոճ զբոսաշրջիկների» շարքում երկրորդն իսպանացիներն են, որոնց հաջորդում են ֆրանսիացիները:
Ամենաանճաշակ զբոսաշրջիկներ են համարվել ռուսները` զբաղեցնելով վարկանիշային ցուցակի վերջին տեղը, հաղորդում է NEWSru.com-ը:
«Այն, ինչ օտարերկրացիները անճաշակություն են համարում, դա այն ոճն է, որը ձեւավորված է երկար ժամանակ մեկուսացած երկրում: Թեեւ «երկաթե վարագույրն» այլեւս չկա, սակայն դեռ ժամանակ է հարկավոր մշակութային տարբերությունը հաղթահարելու համար»,-ասել է վարկանիշը կազմող ընկերության մենեջեր Տատյանա Դանիլովան:




























