Քիչ առաջ կրակոցներ են հնչել Լոռիի մարզի Ախթալա քաղաքում: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ` կրակոցներ են հնչել Աղթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով` վնասվել է քաղաքապետի տունը, նաեւ մեքենան: Քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանը կրակոցներից չի տուժել:

Ոստիկանության Լոռիի մարզային վարչությունից հաստատել են քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստը` այլ մանրամասներ խուսափելով հայտնել, միայն նշեցին, որ իրոք միջադեպ է եղել:

Ըստ Ախթալայում շրջանառվող լուրերի, մի խումբ անձինք մտել են Հայկազ Խաչիկյանի հայրական տուն, կոտրել տան գույքը, այնուհետ վնասել մեքենան ու հեռացել:

«Հետքի» նախնական տեղեկություններով` կրակողը եղել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանը՝ Բոդոլ մականունով: 

Նշենք, որ Հայկազ Խաչիկյանը ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է: Խաչիկյան եղբայրների հարաբերությունները վերջին շրջանում խիստ լարված են մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի և նրան պատկանող լեռնահարստացման կոմբինատի ղեկավարության հետ:

Մանրամասները՝ առաջիկայում: