ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հաղորդել է, որ սեպտեմբերի 29-ին քննարկումներ է կազմակերպելու կոնգրեսականներ Հովարդ Բերմանի եւ Բրեդ Շերմանի միջեւ: ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին մասնակցող երկու կոնգրեսականները կհանդիպեն հայ համայնքի հետ Սան Ֆերնանդոյում:

Ինչպես տեղեկացնում է  «Asbarez»-ը,  երկու կոնգրեսականներն էլ որշել են առաջադրվել նոր կազմավորված 30-րդ ընտրատարածքում, որտեղ հայ համայնքի ձայնը վճռական նշանակություն ունի:

Թեկնածուներին բազմաթիվ հարցադրումներ կարվեն` ներքին խնդիրներից մինչեւ արտաքին քաղաքական հարցեր: