Հայ օգնության միության կենտրոնական գործադիր կոմիտեն հայտարարել է ողջ աշխարհում իր կառույցներից 100 հազ. դոլարի նվիրատվության խոստման մասին` սիրիահայ դպրոցների օգնության հիմնադրամի համար: Գումարի առաջին մասը Սիրիայի հայ օգնության խաչին կփոխանցվի առաջիկա օրերին, հաղորդում է «Asbarez»-ը:
Այդ կապակցությամբ Հայ օգնության միության նախագահ Վիկի Մարաշլյանը հայտարարել է, որ ՀՕՄ-ն առաջին կազմակերպությունն է, որ միջոցների համահայկական հավաք է կազմակերպել Սիրիայի հայ համայնքի աջակցության համար: «Մենք ստեղծել ենք սիրիահայ դպրոցների օգնության հիմնադրամ: Չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին եւ նրա ազդեցությանը, ՀՕՄ-ի անդամները նկատելի նվիրատվություններ են հավաքել այդ հիմնադրամում»,-ասել է նա` հավելելով, որ միությունը կշարունակի իր ջանքերը:




























