Գերմանացի օդաչուն իջեցնում է ուղղաթիռի սանդուղքը: Հայ մայորը հրահանգում է իր ենթականերին բարձրանալ: Նրանք դուրս են գալիս օդանավից, վազում թաց խոտի վրա` դեպի հավաքի վայրը: Մայորը մոտենում է ամերիկացի ինժեներին եւ բժիշկներին` քննարկելու, թե ինչպես է ավելի ճիշտ վարվել գյուղացիների հետ:
Ինչպես հայտնում է «DVIDS» կայքը, զինվորները` Հայաստանից, Գերմանիայից եւ ԱՄՆ-ից, Հոենֆելսում աշխատում են միասին, որ սովորեն փոխգործակցել մարտավարական պայմաններում եւ պատրաստվել խնդիրների լուծմանը, որոնց բախվելու են Կոսովոյում կայանալիք խաղաղարար առաքելության ժամանակ:
«Մենք ժամանել ենք այստեղ գերմանական ուղղաթիռով` բերելով մեր դասակի առաջին կեսը, իսկ երկրորդը կժամանաի մյուս չվերթով»,- ասում է Դավիթ Ալեքսանյանը` հայկական խաղաղապահ բրիգադի դասակի հրամանատարը:
Գեներալ-մայոր Ադրիան Պրիստերը` 218-րդ բրիգադի համար ՌՕՈՒ կադրերի պատրաստման սպան, օգնում է Հոենֆելսում վարժանքների ժամանակ:
Դավիթ Ալեքսանյանը, ով 10 տարվա ծառայության փորձ ունի, ասում է, թե որքան զինվորները գործակցեն այլ ազգերի հետ, այնքան ավելի լավ օգնություն կցուցաբերեն Կոսովոյի բնակիչներին:




























