Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի վերահսկողությամբ գրքերի շարք է հրատարակվելու, որոնցից ամեն մեկը նվիրված է մի քաղաքի, որտեղ հայերն ապրել են դարեր շարունակ մինչեւ Ցեղասպանությունը:

Ինչպես հաղորդում է  «Nouvelles d`Arménie»-ն, առաջին հատորը` «Ադանայի պատմությունը»,  որը գրվել է պատմաբան Բյուզանդ Եղիայանի կողմից, արդեն հրատարակվել է: Տպագրությանն աջակցել են Մահսերեջյան ամուսինները Աբու Դաբիից:

Յուրաքանչյուր հատոր կհրատարակվի հազար օրինակ տպաքանակով եւ կտրամադրվի Հայաստանի, Ղարաբաղի, ինչպես նաեւ սփյուռքի համայնքների գրադարաններին, կրթական եւ մշակութային հաստատություններին:

Հաճնին նվիրված երկրորդ հատորն արդեն տարվել է տպագրության եւ շուտով լույս կտեսնի: