Լոնդոնյան մետրոյի «Ֆարինգդոն» կայարանում ուղեւորներին նախազգուշացրել են մկների «ավազակախմբի» մասին, որոնք հարձակվում են նրանց վրա, մինչ նրանք գանցքի են սպասում, գրում է բրիտանական «The Daily Mail»-ը: Ուղեւորներին խորհուրդ է տրվել տաբատների փողքերը դնել գուլպաների մեջ:
Սակայն «Տրանսպորտ Լոնդոնի համար» կազմակերպությունը հերքել է, որ իր աշախատակիցներն են այդ նախազգուշացման հեղինակը: «Մեզ ոչինչ հայտնի չէ մկների մասին»,-ասել է կազմակերպության մամուլի քարտուղարը:




























