Չինաստանի հարավ-արեւմուտքի Սիչուան նահանգի ածխահանքում փլուզման հետեւանքով զոհվել է 37 մարդ: Եւս 10 հանքափորների ճակատագիրը մնում է անհայտ:
Ավելի վաղ հայտարարվել էր 26 զոհերի մասին:
Հանքում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին: Ըստ ճշտված տվյալների` վթարի պահին հանքահորում եղել են 154 մարդ: Ներկայումս 107-ին հաջողվել է դուրս գալ, սակայն նրանցից 3-ը վախճանվել են հիվանդանոցի ճանապարհին, հայտնում է «gazeta.ru»-ն:
Չենդու նահանգի վարչական կենտրոնից 750 կմ հարավ-արեւմուտք գտնվող հանքահորի սեփականատերն է Պանչժիխուա քաղաքում գրանցված «Չժենցզին» ընկերությունը:


























