Արայիկ Հայրապետյանը՝ Լավանդայի Արայիկը, ով դեռ մայիսին ՕԵԿ անդամ էր եւ ամռանն էլ դիմում էր գրել կուսակցությանը վերաանդամագրվելու համար, հետագայում հրաժարվել է իր մտադրությունից: Այդ մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Իսկ ՕԵԿ վերակազմավորումն ավարտվել է հուլիսին, ինչի մասին նախօրեին հայտնել էր ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
Թեպետ Հայրապետյանը երեկ չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ առաջիկայում հայտարարություն կանի այդ մասին:
Հիշեցնենք, որ ՕԵԿ-ին անդամագրված որոշ գործարարներ ու պաշտոնյաներ համարում են, որ իրենց «քցել են»՝ նրանց մի մասը չդարձավ Աժ անդամ, մյուսները պաշտոն չստացան, թեեւ Արթուր Բաղդասարյանը բոլորին խոստումներ էր տվել, եւ նրանք բավականին ծախսեր էին արել հօգուտ ՕԵԿ-ի»,- գրում է «Հրապարակը»:




























