ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնին իր ընտրվելու դեպքում խոստացել է խիստ լինել Ռուսաստանի հետ: Նա կարծում է, որ Բարաք Օբաման շատ մեղմ է Ռուսաստանի հանդեպ:
Նախկինոմ Ռոմնիի արտաքին քաղաքակնության առաջատար խորհրդականները հայտարարել էին, որ հանրապետական թեկնածուն արդարացիորեն Ռուսաստանն անվանել էր «Ամերիկայի թիվ մեկ աշխարհաքաղաքական թշնամին», իսկ նրա ընտրվելու դեպքում Սպիտակ Տունը Մոսկվայից խստորեն պատասխան կպահանջի ժողովրդավարության, մարդու իրավունքների խախտմա եւ օրենքի գերակայության խնդիրների վերաբերյալ, նշում է «Ռոսբալտը»:
Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, Ռոմնին քննադատել է նաեւ Իրանի նկատմամբ Բարաք Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը: «Ամերիկացիներն այսօր վտանգի մեջ են, քանի որ Օբաման չի կարողացել դանդաղեցնել Իրանի կողմից միջուկային սպառնալիքը: Իր առաջին հեռուստատեսային հարցազրույցոմ նա ասել էր, որ մենք պետք է բանակցություններ վարենք Իրանի հետ: Մենք դրանք դեռեւս տեսնում ենք, իսկ իրանական ընկերությունները շարունակում են աշխատել», - հայտարարել է նախագահի թեկնածուն:
Ըստ նրա` գործող նախագահը լքել է այնպիսի դաշնակցի, ինչպիսին Իսրայելն է: «Միաժամանակ նա թուլացրել է Կուբայի նկատմամբ պատժամիջոցները, լքել է Լեհաստանի մեր ընկերներին», - նշել է Ռոմնին:
Օգոստոսի 30-ին Ռոմնին պաշտոնապես ընդունել էր Հանրապետական կուսակցության առաջարկությունը ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ: Նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:




























