Ամերիկացի տիեզերագնաց Սունիտա Ուիլյամսը եւ նրա ճապոնացի գործընկեր Ակիհիկո Հոսիդեն, օգոստոսի 30-ին բաց տիեզերք դուրս գալով, չեն կարողացել կատարել իրենց առաքելությունը: Նրանք մնացել են այնտեղ 8 ժամ, սակայն այդպես էլ չեն կարողացել փոխել կայանի արտաքին մակերեւույթի էլեկտրաբաշխիչ սկավառակը:

Ինչպես հայտնել է  ՆԱՍԱ-ն, տիեզերագնացները բախվել են դժվարությունների: Նրանք հազիվ են կարողացել հանել հին սարքը:  Ուիլյամսը եւ Հոսիդեն  փորձել են  մաքրել ժանգոտած անցքերը, սակայն նոր սարքի տեղակայման ժամանակ այդպես էլ չի հաջողվել պտուտակները պտտեցնել:  

Տիեզերագնացներին այդ աշխատանքի համար տրամադրված ժամանակը մոտեցել է ավարտին, եւ Հյուսթոնում  Թռիչքների կառավարման կենտրոնը հրահանգել է վերադառնալ կայան: Ժամանակի կորստի պատճառով Ուիյամսը եւ Հոսիդեն չեն կարողացել կատարել եւս մեկ հանձնարարություն` փոխել վնասված տեսախցիկը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բաց տիեզերք ներկայիս  դուրս գալը 5-րդն էր Ուիլյամսի համար եւ 3-րդը ՆԱՍԱ-ի տիեզերագնացների համար: Նրա ճապոնցի գործընկերը կայանից դուրս աշխատել է առաջին անգամ: