Տոկիոյում Apple-ի դեմ պայքարում դատարանն անցել է հարավկորեական Samsung ընկերության կողմը:
Տոկիոյի շրջանային դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ Samsung-ն իր սարքերի ստեղծման ժամանակ չի կիրառել Apple-ի տեխնոլոգիաները, եւ այդպիսով չի խախտել հեղինակային իրավունքները, հայտնում է rbc-ն:
Այս հաջողությւոնը կարելի է համարել հարավկորեական ընկերության հարաբերական հաղթանակ, հաշվի առնելով, որ անցյալ շաբաթ Samsung-ը պարտվել էր Apple-ին ամերիկյան տարածքում: Այնտեղ դատարանը մերժել էր հարավկորեական ընկերության հայցը, սակայն նշել էր, որ Apple-ի տեխնոլոգիաներն օգտագործվել էին Samsung Galaxy-ի ստեղծման ժամանակ: Դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ում սարքերի վաճառքի արգելքին:
Սեուլի դատարանն իր հերթին այս շաբաթ եզրակացրել է, որ երկու ընկերություններն էլ խախտել են հեղինակային իրավունքները:
Խոշորագույն տեխնոլոգիական հսկաները պատենտային պատերազմներ են վարում արդեն ոչ առաջին տարին: Առաջին դատական հայցը ամերիկյան ընկերության կողմից ներկայացվել էր 2011 թվականի ապրիլին, երբ այն մեղադրել էր Samsung-ին իր սարքեի դիզայնները պատճենելու համար: Ընդ որում, Samsung-ը մի շարք պատասխան հայցեր էր ներկայացրել մի քանի երկրներում:
Samsung-ը Apple Inc.-ի հիմնական մրցակիցներից է սմարթֆոնների եւ պլանշետային համակարգիչների շուկայում առաջատարի համար պայքարում:



























