Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը  դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նրանց փոխանցմամբ` Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի  ռեկտոր Ա.  Խաչատրյանը  նամակով դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար  Արմեն Աշոտյանին  եւ տեղեկացրել, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանը  դադարեցնում է բարձրագույն կրթական  ծրագրերի իրականացումը:Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա արգասաբեր համագործակցության համար:

Իսկ թե ինչ է սպասվում այդ համալսարանի ուսանողներին, ապա ՀՀ կրթության  եւ գիտության նախարարությունը  տեղեկացնում  է, որ  «Հրաչյա Աճառյան» համալսարանի բոլոր ուսանողներին  կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել  Հայաստանի  հանրապետության  բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Բոլոր հարցերով  ուսանողները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհականմասնագիտական կրթության վարչություն՝ հեռ. 52-56-62: