Շոտլանդական ձկնորսական նավի նավավար Էնդրյու Լիփերը ծովից գտել է 98 տարի առաջ գրված նամակով շիշ:
Շիշը հայտնաբերվել էր Շոտլանդական կղզիների ափին` Շոտլանդիայի կղզիախմբի հյուսիս-արեւելքում: Շշում ոլորված է եղել փոստային քարտ, որտեղ գրված է եղել, որ այդ շշի գտնողին 6 պենս պարգեւ է հասնում Գլազգոյի նավիգացիոն դպրոցից:
Լիփերի գտածը եւ նմանատիպ 2000 այլ շշեր 1914 թվականի հունիսին հատուկ նետվել էին ջուրը Շոտլանդիայի շուրջ ջրային հոսանքների քարտեզը կազմելու նպատակով: Փորձից հետո հայտնաբերվել է միայն 315 շիշ:
Լիփերը հայտնել է, որ նկատել է շիշն այն ժամանակ, երբ նավի անձնակազմը հավաքում էր ձկնորսական ցանցը:
Պատահականորեն Լիփերի Copious նավի այլ ձկնորս 2006 թվականին արդեն գտել էր նմանատիպ շիշ:
Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները նոր ռեկորդ են գրանցել ծովից հին հաղորդագրության հայտնաբերման առիթով: Անցյալ դարասկզբի շիշը եւ ռեկորդի փաստաթուղթը նվիրվել են տեղի Fetlar Interpretative Centre պատմության թանգարանին:




























