Ամուսինը հղի կնոջը հրել է այրվող փռի պատուհանից, որպեսզի փրկի նրան եւ իրենց ապագա երեխային, հետո էլ ինքն է պատուհանից թռել։ Ամուսիններին կոտրվածքներով եւ խոր այրվածքներով հասցրել են հիվանդանոց։

Երկու մարդու կյանք խլած հացի փռի պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 27-ին Նոր Մոսկվայի տարածքում` Լենինյան շրջանի Կարտամազովո գյուղում:

Երբ բռնկվել է հրդեհը, աշխատողները երկրորդ հարկում քնած են եղել: Կրակն անմիջապես անցել է  վերեւ` փակելով մարդկանց ելքի ճանապարհը: Միակ ելքը պատուհանից ցատկելն է եղել:

Տեսնելով, որ կինը՝ Հուսնաբաթը,  անշարժ կանգնած է, Բեքզոթ Նեմատովը կնոջը դուրս է հրել երկրորդ հարկի պատուհանից եւ  հետեւից ինքն էլ է ցատկել: Եթե տղամարդը մի փոքր էլ վարաներ, նրանք կմնային փլուզված տանիքի տակ: Հացի փռից մնացել են միայն պատերը, հայտնում է LifeNews-ը:

Անկումն անհաջող է եղել: Արդեն հիվանդանոցում պարզվել է, որ ապագա մայրիկն ստացել է ծանր կոտրվածք եւ այրվածքներ: Սակայն, բարեբախտաբար, պտուղը չի տուժել:

Նրա ամուսնու բախտը մի փոքր բերել է, նա կոտրվածքներ չունի, մարմինն այրվել է 25 տոկոսի չափով: Այժմ բժիշկները փորձում են պահպանել ոչ միայն ամուսինների, այլեւ նրանց ապագա փոքրիկի կյանքը: