Ավստրալացին 28 տարվա ազատազրկման է ենթարկվել Facebook-ով ծրագրած սպանության համար:
Քրիստոֆեր Դաննեվիգը իրեն մեղավոր է ճանաչել 18-ամյա Նոն Բելոմսոֆֆի սպանության մեջ, որը տեղի է ունեցել 2010 թ-ի մայիսին Սիդնեյի մերձակայքում:
Ինչպես գրում է Australian թերթը, սպանությունից մեկ ամիս առաջ, հանցագործը Facebook-ում Ջեյսոն Գրին անվամբ էջ է բացել` ներկայանալով որպես Վայրի բնության պահպանության Ավստրալիական կազմակերպության աշխատակից (WIRES): Օգտվելով վայրի բնության նկատմամբ աղջկա սիրուց` Դաննեվիգը նրան աշխատանք է առաջարկել եւ մի քանի անգամ հանդիպել է հետը: Նման հանդիպումներից մեկի ժամանակ հանցագործը աղջկան խեղդել է գետում` 2 րոպե շարունակ գլուխը պահելով ջրի մեջ:
Դատարանը Դաննեվիգին իր արարքի մեջ մեղսունակ է ճանաչել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դատավոր Պիտեր Հոլլը (Peter Hall) մարդասպանին դատապարտել է առավելագույն պատժաչափով` 28 տարով` առանց վաղ ազատման իրավունքի մինչեւ 21 տարին:



























